ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին, հայտարարել է, թե ո՞ր դեպքում հրաժարական կտա․

«Հրաժարական կտամ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և, երբ լրանա իմ 65 տարեկանը»։

Այս մասին գրում է news.am-ը։

Նշենք, որ Ազարյանն այն դատավորն է, ում որոշմամբ 2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից, քանի որ դատարանն արձանագրել էր, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է։ Այս որոշումից հետո Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ սկսվեցին թե սեցիալական ցանցերում և թե ցուցարարների կողմից։