Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տեղեկացմամբ՝ Շահումյանի ճոպանուղու ծրագիրը նախագծման փուլում է: Նախագծային աշխատանքները նախատեսված է ավարտել երկու ամսվա ընթացքում: Բուն շինարարական աշխատանքները, ճոպանուղու կառուցումը նախատեսվում է ավարտել 9 ամսվա ընթացքում:

- Սկզբում ճոպանուղին նախատեսվում էր կառուցվել Վանաձորում, սակայն տեղափոխվել է Շահումյան մի քանի հստակ պատճառով.

  • Շահումյանում ձյան տևողությունն ավելի երկար է, քան Վանաձորում,
  • սահուղին Շահումյանում լինելու է 8 կմ, Վանաձորում նախատեսված էր մոտ 4 կմ:

Այն կլինի տարածաշրջանում ամենամեծ ճոպանուղին: Մայմեխի լանջին 150 հեկտար հողատարածք կհատկացվի ճոպանուղու, երկու հյուրանոցի ու երկու ռեստորանի կառուցման համար: Ամբողջական ծրագիրը կավարտվի 2020թ.-ին: