«Տոտենհեմը» հայտարարեց ՊՍԺ-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի տեղափոխության մասին:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, 25-ամյա ֆուտբոլիստը ստորագրեց պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, և ստացավ 27 համարի մարզաշապիկը:

Գործարքի պայմանները գաղտնի են: Ըստ ինսայդերների տեղեկության՝ «Տոտենհեմը» Մոուրայի տրանսֆերի համար վճարել է 28.5 մլն եվրո: Մոուրան հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում 2013թ. հունվարից: Ֆրանսիական ակումբում անցկացրած 229 խաղերում նա դարձել է 46 գոլի հեղինակ:

Մոուրան Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 30 խաղ, որի հետ նվաճել է արծաթե մեդալներ 2012թ. Օլիմպիադայում և հաղթել է 2013թ. Կոնֆեդերացիաների գավաթը: