Դանիայում՝ երկրի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենին մեղադրում են կաշառք ստանալու մեջ շուրջը։ Դրա համար հիմք է ծառայել ծանոթ նավատիրոջից նվեր ստանալը, այն դեպքում երբ վարչապետն ու այդ ծանոթը մոտ ընկերներ չեն եղել։ Համաձայն հունվարի 31-ին Jyllands-Posten-ի հրապարակած տվյալների, դանիացի նախկին պետական ծառայողը ոստիկանությանը՝ կառավարության ղեկավարի դեմ դիմում է տվել Դանիայի Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, որը բանտային պատիժ կամ խոշոր տուգանքներ է նախատեսում պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու համար։

Նշվում է, որ 2014 թվականին Ռասմուսենը, լինելով խորհրդարանի պատգամավոր, հրավեր է ստացել արձակուրդն անցկացնելու նավի սեփականատեր Յոն Անկեր Համենտեր Լարսենի քաղաքամերձ տանը: Այդ առաջարկը նա ընդունել է 2016 թվականին, երբ արդեն վարչապետի պաշտոնին էր: Կոպենհագենի համալսարանի իրավունքի բնագավառի փորձագետները պարզաբանել են, որ դանիական օրենքով կաշառք է համարվում։