Լեհաստանի Սենատը Հոլոքոստին լեհերի մեղսակից լինելը քրեականոցնող օրինագիծ, որով յուրաքանյուր ոք, ով կպնդի, թե լեհերը մեղսակից են Հոլոքոսթին, կպատժվի տուգանքով կամ մինչև երեք տարվա ազատազրկմամբ:

Վիճահարույց օրինագիծն ընդունվել է ձայների 57 կողմ, 23 դեմ հարաբերակցությամբ։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը զգուշացրել էին, որ դա կսահմանափակի խոսքի ազատությունն ու գիտական հետազոտությունների կատարումը։

Օրինագիծը նպատակ ունի պաշտպանել Լեհաստանի հեղինակությունը։ Այն դեռ պետք է վավերացվի նախագահի կողմից. վերջինս ավելի վաղ հավանություն էր տվել փաստաթղթին: