ՀՀ կառավարությունը «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2.71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամաս կտրամադրի ներդրումային ծրագրի իրականացման համար:

Հողամասերը օգտագործվելու են բացառապես որպես հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարան՝ իր ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:

Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը մոտ $5 մլն է: Ծրագրի իրականացման ժամկետն է, քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո, 18 ամիս: