ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը Քարահունջի հարցի վերաբերյալ վերջերս ասել է, որ իր կարծիքով դա ավելի շատ անձնական խնդիր է, նկատի ունենալով Հերունու ազգականներին։

«Պարոն Գալստյան, ուզում եք ասել, որ այս պահին մեր առցանց ստորագրահավաքը ստորագրած մոտ 8000 մարդիկ և սույն էջի մոտ 2500 հետևորդները, արտասահմանից և ՀՀ-ից իրենց անհանգստությունը արտահայտող բազմաթիվ անհատները և խմբերը Հերունու ազգականնե՞րն են։

Ի դեպ, Քարահունջի պահպահման քաղաքացիական շարժման մասնակիցների կողմից վարչապետին ուղղարկված վերջին նամակը ստորագրված էր 100 անձանց և 11 ՀԿ-ների կողմից, որոնց թվում չկար Պարիս Հերունու ոչ մի ազգական։

Իրականում, փոխնախարարի պահվածքի մեջ ոչ մի զարմանալի բան չկա․ դա հայտնի տեղնոլոգիա է, որի նպատակն է արժեզրկել մի խնդիր, փորձ անելով այն տեղափոխել անձնական հարթակ, և/կամ ընդհանրապես շեղել այլ ուղղությամբ, ինչպես անում են Աշոտ Փիլիպոսյանը և Պավել Ավետիսյան-ը՝ «Դա աստղադիտարան չէ» թեմային անդրադառնալով, ինչը իրենց համար միակ տարբերակն է զրույցների ժամանակ խուսափել բուն խնդիրներից։

Հակահայկականությանը վերջ է դրվելու»,- նշվում է «Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջում։