Բոլիվիայում ջրհեղեղը սրբել տարել է տներ, կան անհայտ կորածներ, շուրջ 50 հազար մարդ տուժել է հեղեղումների, տեղատարափների պատճառով: Տվյալների մասին հայտնել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Կառլոս Բրուն:

«Շուրջ 50 հազար մարդ է տուժել եղանակային տարբեր երևույթների՝ անձրևների, հեղեղումների, գետերի վարարումների, կարկտահարության, ինչպես նաև ճանապարհների փլուզման պատճառով»,-նրա խոսքը մեջբերել է ABI գործակալությունը: Բրուն նշել է, որ առավել ծանր իրադրություն է ստեղծվել Բենիի և Տարիխի դեպարտամենտներում: Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ներգրավվել են զինվորականներ:

Բոլիվիայում առատ տեղումների պատճառով հայտարարված է վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ: Բոլիվիացի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, անձրևները կշարունակվեն առնվազն մինչև շաբաթվա վերջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: