Apple տեխնոլոգիական ընկերությունը այս տարվա ընթացքում անակնկալներ ունի իր սիրահարների համար։ Այն ներկայացնելու Mac նոութբուքի ու համակարգչի 3 նոր մոդել։ Նորամուծությունները համալրված կլինեն սեփական արտադրության նոր պրոցեսորներով, և դրանց շնորհանդեսը կայանալու է տարեվերջին։ Նշվում է, որ ընկերությունը կներկայացնի մեկ համակարգիչ և 2 MacBook նոութբուք: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Apple-ը սեփական արտադրության չիպերով է «զինել» iPhone սմարթֆոնը, Apple Watch «խելացի» ժամացույցը, iPad պլանշետն ու մյուս սարքերը, սակայն դեռևս չի ներկայացրել Mac-երի համար նախատեսված պրոցեսորները: Հայտնի է, որ ներկայում գործում են Intel չիպերով: