Դատական դեպարտամենտը պահանջել է ապահովել դատավոր Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը
Դատական դեպարտամենից ստացված գրության հիման վրա ոստիկանությունը ապահովում է Դավիթ Գրիգորյանի անվտանգությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ երաշխավորությամբ, ինչից հետո սոցիալական ցանցերում տարբեր անձինք հետաքրքրվում էին դատավորի բնակության վայրով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական դեպարտամենտը դատավորի անվտանգությունն ապահովելու համար դիմել է ոստիկանություն հենց այդ պատճառով, քանի որ մասնավորապես վարչապետի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո դատավորների նկատմամբ ատելության ալիք է բարձրացել սոցցանցերում և որոշ շրջանակներում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում