Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները ցանկանում են բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

«Զինագործների» երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել BoycotBaku հեշթեգը:

Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ: