Նորվեգական օդանավակայանների «Ավինոր» պետական օպերատորը վերջերս հայտարարել է, որ մինչև 2040 թվականը բոլոր նորվեգական օդանավերը, որոնք մինչև 1.5 ժամ տևողությամբ չվերթներ են իրականացնելու, պետք է ամբողջությամբ էլեկտրական դառնան:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, նախատեսվում է, որ էլեկտրական ինքնաթիռները սպասարկելու են ոչ միայն ներքին չվերթներ, այլև թռիչքներ կիրականացնեն հարևան սկանդինավյան մայրաքաղաքներում:

Առաջիկայում պետական օպերատորը մրցույթ կհայտարարի կոմերցիոն երթուղու փորձարկման համար, իսկ 2025-ին այդ ծրագրի շրջանակներում օդ կբարձրանա առաջին ամբողջովին էլեկտրական ինքնաթիռը՝ նախատեսված 19 ուղևորի համար:

Նորվեգիան, լինելով նավթի և գազի խոշորագույն արդյունահանողն Արևմտյան Եվրոպայում, առաջատար դիրքեր է զբաղեցնում էլեկտրական տրանսպորտի զարգացման գործում: