Մայիսի 22-ից 25-ը Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի Օրվա շրջանակներում անցկացվող «ՍուդԷստիվալ» (Sudestival) իտալական ֆիլմերի փառատոնը, որը արդեն երկրորդ անգամ, ի շնորհիվ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի, հյուրընկալվում է Հայաստանում: Փառատոնի շրջանակներում անցկացվում են վարպետության դասեր անվանի իտալացի սցենարիստ Սալվատորե Դե Մոլայի կողմից, ինչպես նաեւ ցուցադրվում ժամանակակից իտալական ֆիլմեր։

Փառատոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 23-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, որի ժամանակ ցուցադրվել է Իտալացի անվանի կինոռեժիսոր Ալեսսանդրո Կապիտանիի «Ճամփորդություն Ադելի Հետ» ֆիլմը և եզրափակվել «ՍուդԷստիվալ» փառատոնի տնօրեն Միկելե Սումայի խոսքով։