Հայաստանի հավաքական թիմերի մի քանի մարզիկ տարկետում ստացավ հստակ ժամկետներով
Կառավարությունը Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկված մի խումբ մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց:
Մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում ստացան Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներ Արագադ Աբրամյանը, Հարություն Մանուկյանը, Տոնի Գալստյանը և Լև Սարգսյանը:
Մարզիկներ Արման Անտոնյանը, Աշոտ Մխիթարյանը, Արթուր Գալստյանը, Կորյուն Աստոյանը, Ալբերտ Եղիկյանը ևս տարկետում ստացան մինչև 2019-ի ձմեռային զորակոչը:
Նախագծերը կառավարությանն էր ներկայացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում