Արզուման Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն, ով հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասվում է Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում