Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին լքել է «Ալ-Շաբաբ» ակումբը:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպանը խզել է պայամանագիրը Սաուդյան Արաբիայի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբի հետ, լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ հնարավոր է Պիզելին վերադառնա ղազախական «Ակտոբե»:

Պիզելին «Ալ-Շաբաբ» էր տեղափոխվել 2017 թվականին: Մինչ այդ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Արարատ», «Փյունիկ» ակումբներում, այնուհետև Դոնեցկի «Մետալուրգ», Կրասնոդարի «Կուբան», ղազախական «Ակտոբե», արաբական «Ալ-Ռաեդ», «Ալ-Ֆուջեյրա», հունական «Քսանտի» թիմերում։