Երևանում մանկապարտեզների ծանրաբեռնվածության խնդիրը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունեց նոր մանկապարտեզներ ստեղծելու մասին որոշում:

Ընդունված որոշմամբ Պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված՝ Երևան քաղաքի Ռուսթավելու N17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը, Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը կնվիրաբերվեն Երևան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և/կամ արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով: Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ դպրոցները լուծարվել են 2017թ.:

Որոշման ընդունումը կնպաստի Երևան քաղաքում նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին: