Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնը հունիսի 1-ից սկսում է իրականացնել թափառող կենդանիներ գլխաքանակի կանոնակարգման և վերահսկման լայնածավալ ծրագիրը Երևան քաղաքում
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․
«Հարգելի երևանցիներ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն / Stray Animals Center-ը սույն թվականի հունիսի 1-ից սկսում է իրականացնել թափառող կենդանիներ գլխաքանակի կանոնակարգման և վերահսկման լայնածավալ ծրագիրը Երևան քաղաքում։
Ծրագրի հիմքում ընկած է հակահամաճարակային իրավիճակի կանխարգելման և թափառող կենդանիների գլխաքանակի վերահսկման աշխատանքները։ Ըստ ծրագրի կատարվում է կենդանիներ հավաքում, քարտեզագրում, համարակալում, ստերջացում, պատվաստում և հետ վերադարձ նույն տարածք։
Երևանի քաղաքապետարանի հրավերով Երևան են ժամանել WVS «Համաշխարհային կենդանաբույժների ծառայության» մասնագետներ Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն / Stray Animals Center-ի հետ համատեղ աշխատանքներ իրականացնելու և վերապատրաստման կուրսեր անցկացնելու նպատակով։
Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն / Stray Animals Center-ը ակնկալում է Հասարակական կազմակերպությունների և կամավոր կենդանասերների աջակցությունը։
Բոլոր նրանք ովքեր բակերում ունեն թափառող կենդանիներ, որոնց խնամում ու կերակրում են, նախորոք գրանցելուց հետո հնարավորության դեպքում կարող են բերել կլինիկա (հետ վերադարձը կենտրոնը կապահովվի), իսկ ովքեր չեն կարող բերել, զանգահարեք կամ գրեք։
Հեռ․՝ 099-076-079 - 10։00-ից 18։00-ն, աշխատանքային օրերին։
Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն / Stray Animals Center-ը կարևորում է համագործակցությունը կենդանասեր հասարակության հետ»։