Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ:

Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է աշխատանքներ տանել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը։