ՌԴ քաղաքացիություն չունեցողները տաքսի չեն կարողանա վարել
Տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրյա ընկերությունները չեն կարողանա աշխատել Ռուսաստանի տարածքում՝ համապատասխան փոփոխությունները կատարվել են տաքսիների ագրեգատորների մասին օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա, ՌԴ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարողանա տաքսու վարորդ աշխատռել:
«Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ քաղաքացիություն չունեցող մարդն իրավունք չի ունենա որպես տաքսու վարորդ աշխատել ՌԴ տարածքում»,- ասել է նա:
Տաքսու վարորդներին նաև կարգելեն ուղևորատար օգտագործման 7 տարին հատած ավտոմեքենաների օգտագործումը:
Ըստ Պետդումայի ներկայացուցչի, օրենքն ուժի մեջ կմտնի 2019-ին: