Դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Առաջնությունում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) և Արսեն Գրիգորյանը (87):

Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 5-ին:

Nախատեսվում էր մրցաշարն անցկացնել հոկտեմբերի վերջին Մինսկում, բայց ավելի ուշ Թաեքվոնդոյի եվրոպական ֆեդերացիան (WTE) մրցաշարը Սոֆիա տեղափոխելու որոշում է կայացրել:

Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկների միջև), որտեղ Հայաստանը մասնակից չունի: