Գյումրիում «Սաստեքս» կարի արտադրամասի աշխատակիցներն ահազանգել են աշխատավարձի ուշացումների, ինչպես նաև անօրինական պահումների մասին։ Այս մասին հայտնել է Ցայգ մարզային հեռուստաալիքը։

Նրանց խոսքով, ամսական աշխատավարձն ըստ պայմանագրի պետք է լինի 55,000 դրամ, բայց աշխատակիցները նշված գումարը չեն ստանում:

Ի պատասխան նրանց բողոքի, տնօրինությունը ցածր վարձատրությունը պատճառաբանում է ոչ որակյալ արտադրանքով, որն էլ արտահանվել է երկրից: Աշխատակիցները, սակայն, պնդում են որ արտադրանքի որակը ստուգվել է և անորակ արտադրանք նրանք չեն թողարկել: