Փետրվարի 15-ից 18-ը Երևանում կանցկացվի մրցավարական սեմինար, որին կմասնակցեն Հայաստանի լավագույն մրցավարները,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և ՖԻԲԱ-Եվրոպայի հրավերով սեմինարը կվարի իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը: Սեմինարի ընթացքում հայ մրցավարները կսպասարկեն նաև Հայաստանի մինչև 12-13 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումները, որոնք կկայանան Օլիմպավանում:

Ֆերնանդո Գարսոնը փորձառու մրցավար է, ով վերջին տարիներին զբաղվում է մրցավարների վերապատրաստմամբ՝ համագործակցելով ՖԻԲԱ-ի և Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիայի հետ: