Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Վալենսիային»:

«Բարսելոնա»-«Վալենսիա»՝ 1:0

Հանդիպումն անցավ «կապտանռնագույնների» ֆուտբոլիստների առավելությամբ: Վալվերդեի ֆուտբոլիստները միայն մեկ անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը: Լիոնել Մեսսիի կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին: