«Լեսթերի» եզրային հարձակվող Ռիյադ Մարեզն ակումբին գործադուլ է հայտարարել:

Espn.com-ը գրում է, որ ֆուտբոլիստը այդ քայլին է դիմել, երբ «աղվեսները» հրաժարվել են նրա տրանսֆերը 74 միլիոն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Սիթիին»: Այդ մերժումից հետո դադարեցվել են բանակցությունները:

Մի քանի օր առաջ 26-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական տրանսֆերային դիմում է ներկայացրել «Լեսթերին»: Անգլիայի նախկին չեմպիոնները նրա համար 100 միլիոնից ավելին են պահանջել:

Մարեզը չի մասնակցել «Էվերթոնի» դեմ երեկ կայացած խաղը (1:2), ինչպես նաև դրան նախորդած մարզումը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 24 խաղում վինգերն 8 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել: