Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Կապանում թթվային գետակներ են հոսում փողոցներում․

«Տարածենք, կարող է չգիտե՞ն ՀՀ կառավարությունում․

Կապանում անձրևից հետո այսպիսի թթվային գետակներ են հոսում փողոցների մի մասով։ Դեռ 40 տարի առաջ հանքից մնացած թափոնակույտերից, ինչպես նաև հանքուղիներից ծանր և վտանգավոր տարրերով հարուստ այս հեղուկն անդադար տարածվում է բնական միջավայրում՝ իր հետևանքները թողնելով նաև մարդկանց առողջության վրա։

Լուսանկարներն արվել է մեր կապանցի աջակիցներից մեկի կողմից 2019թ․ մայիսի 26-ին։

ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն չե՞ք կարծում, որ այս հարցերն էլ պետք է լինեն առաջնահերթությունների մեջ»։