«Կփոխվեն հանրակրթական չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերը»․ Կրթության նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Կփոխվեն հանրակրթական չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերը․
Մեզ մոտ սկսվում է հանրակրթական չափորոշիչների փոփոխության գործընթացը, որը հետևողականորեն նախապատրաստվել է վերջին մեկ տարվա ընթացքում:
Մեր նպատակն է ունենալ չափորոշիչ, որը մշակված կլինի համակարգում աշխատող մասնագետների և միջազգային փորձագետների կողմից, և կդառնա մեր կրթական համակարգի զարգացման գրավականը։
Լիահույս ենք, որ չափորոշիչների մշակման գործընթացն այս տարվա ընթացքում կավարտենք, որից հետո ձեռնամուխ կլինենք դասագրքերի մշակմանը։
Այսօր ելույթ ունեցա ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի վերամշակման և փորձարկման» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՆ և ՀԲ կողմից կազմակերպված ուսումնական ծրագրերի լրամշակման սկիզբն ազդարարող աշխատաժողովին»։