Մայիսի 10-ին Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Վազաշենի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տարածքում ուսումնասիրություններ կատարելու նախագծին: Հիշեցնենք, որ այն ներկայացրել էր կանադահայ Վահագն Ժայռենց Գայայանի հիմնադրած «Էյ Յու գրուպ» ՍՊԸ-ն: Այս մասին տեղեկանում ենք երեկ ԲՆ հրապարակած փորձաքննության եզրակացությունից։

Ընկերությունը հայտ էր ներկայացրել Վազաշենի Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում 2019-2021թթ. ընթացքում արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի գնահատում իրականացնելու նպատակով:

ԲՆ փորձաքննական հիմնավորումներում նշվում է, որ հայցվող տարածքի մեծ մասը, համաձայն ներկայացված կոորդինատներ,«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հողային հաշվեկշում է և իրենից ներկայացնում է տարբեր ծառատեսակներից կազմված ծառուտներ:

«Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում կանխատեսվում է օգտակար հանածոյի արդյունահնում, ինչը ընտառային հողերում նպատակահարմար չէ: Նշվածի համար հիմք է հանդիսանում նաև 2015թ. սեպտեմբերի 10-ի մինչև 2015թ. երկրի անտառապատվածությունը ներկայիս 11,2% հասցնելու օպտիմալ 20,1%- ՀՀ կառավարության N41 արձանագրային որոշմամբ ստանցնած պատրավորությունը»,- նշվում է եզրակացության մեջ: :

Բացի դրանից, եզրակացությամբ ամրագրվել է, որ Տավուշի մարզպետի որոշմամբ հաստատված 2018թ. հուլիսի 9-ի Տավուշի մարզի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթրեը հաստատելու մասին փաստաթղթի համաձայն, հայցվող տարածքը գտնվում է անտառային հողերում, որտեղ հեռանկարային զարգացման ուղղություններում չի ամրագրված հանքարդյունաբերությունը, և որպես հիմնական ուղղություններ նախատեսված են ագրոարդյունաբերական համալիրի ձևավորումը, գյուղատնտեսության և ռեկրեացիոն ոլորտի` հիմնականում տուրիզմի զարգացումը: