Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ որոշ փողոցներ փակ են լինելու
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին, ժամը 22։00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24։00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Ոստիկանության փոխանցմամբ` մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է նաեւ կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում