Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) հրաժարականի դիմում է ներկայացրել
Արարատ Միրզոյանն ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում այն, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ոչ, նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում