Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ից կօգտվի տարեկան նվազագույն արձակուրդի մի մասից: Նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019թթ-ի աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019թ-ի մայիսի 31-ին:
2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում