Ազգային Ժողովի այգում հունիսի 1-ի միջոցառմանը հրավիրվել են նաև սահմանամերձ մարզերի երեխաներ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա խորհրդարանի այգում և Բաղրամյան պողոտայում:
Միջոցառմանը կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, արտ-գիտության կազմակերպություններ, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը հրավիրված են նաև երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում