Ամստերդամի քաղաքապետն այցելել է գողության փորձը կասեցրած և դանակահարված Մել Դալուզյանին
Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմք Հալսեմայի գլխավորությամբ այցելել է հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու հայ ծանրամարտի Մել Դալուզյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերեր Արթուր Մինասյանը:
«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը Ձեզ պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել Ձեզ»,- մասնավորապես ասել է քաղաքապետը Դալուզյանին»:
Օգտատերը հայտնել է նաև, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։