Մահացել է ջազ երաժիշտ, երգիչ Տիգրան Կոպալեանը
Կանադայում 70 տարեկան հասակում մահացել է ջազ երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ Տիգրան Կոպալեանը, ով առավել հայտնի է Լեոն Ռեդբոուն անունով։
Նա ծնվել է հայ ընտանիքում Կիպրոսում, այնուհետ տեղափոխվել Կանադա։
«Լենտա․ռու»-ն գրում է, որ նա մահացել է մայիսի 30-ին, մահվան պատճառի մասին որևէ բան չի հաղորդվում։
Նրա կարիերայում մեծ է Բոբ Դիլանի դերը, հենց նա էր Rolling Stone ամսագրին խորհուրդ տվել ուշադրություն դարձնել Ռեդբոունին, դրանից մեկ տարի անց արդեն երգիչն ու ամսագիրը պայմանագիր ունեին։
Իր երաժշտական գործունեության ընացքում ձայնագրել է 15 ալբոմ, առաջինը թողարկվել է 1975 թվականին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում