ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը:

Կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի»:

Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:

Հիշեցնենք, որ առավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, 17 նախարարության փոխարեն այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն: