Մայիսի 30-ին ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները ձերբակալել են 8 անձի, ովքեր մեղադրվում են բանկային չեկեր կեղծման մեջ, ինչի արդյունքում, օգտագործելով փոփոխված հայկական անձնագրեր, «Bank of America»-ում և «Wells Fargo»-ով բացվել են կեղծած բանկային հաշիվներ և գողացվել է մոտ 1,5 միլիոն դոլար գումար։ Իններորդ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հետաքննությամբ պարզվել է, որ կասկածյալները ձեռք են բերել այլ անձանց տրված իսկական հայկական անձնագրեր, փոխել են դրանց լուսանկարները իրենց լուսանկարներով, և այդ կեղծված փաստաթղթերով ձեռք են բերել ինքնությունը հաստատող այլ փաստաթղթեր և բանկերում հաշիվներ են բացել։

36 մասից բաղկացած մեղադրականում նշվում է, որ ամբաստանյալներն օգտագործել են բանկային այդ հաշիվները կեղծված այլ հաշիվների համար չեկեր դուրս գրելու նպատակով։ Հաշիվների մեջ փոխանցումներից հետո գումարները բանկոմատով կանխիկացվել են Լաս Վեգասի կազինոներում կամ այլ վայրերում՝ նախքան չեկերը կվերադարձվեին։

Ամբաստանյալներն օգտագործել են 331 հայկական փոփոխված անձնագրեր $1,556,336 դոլար գողանալու կամ գողանալու փորձ կատարելու համար։ Նրանք փաստացի ձեռք են բերել մոտ 1,12 միլիոն դոլար գումար։

Բոլոր ամբաստանյալները հայեր են՝ Արա Մալխասյան, Սմբատ և Սվետա Խեչումյաններ, Հարություն Պետրոսյանց, Արթուր Հարությունյան, Խաչատուր Չոբանյան, Ջիվան Հախնազարյան և Արման Գրիգորյան։ Իններորդ մեղադրյալը՝ Արտակ Օխոյանը, պաշտպանի միջոցով համաձայնվել է հանձնվել։