Կուբան վավերացրել է Միջուկային զենքի արգելման մասին համաձայանգիրը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որին ի պահ են հանձնում փաստաթուղթը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Այսպիսով, Կուբան դարձել է հինգերորդ երկիրը, որը վավերացրել է համաձայնագիրը՝ սեպտեմբերին այն ստորագրման համար բացելուց 4 ամիս անց։ Առաջին բազմակողմ համաձայնագիրը հաստատվել է հուլիսին ՄԱԿ-ում՝ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցության։

Համապատասխան բանաձևը սատարել է 126 երկիր, մինչդեռ միջուկային երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը և ևս 30 երկիր դեմ են քվեարկել։ Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել։