Հունիսի 6-ին ԳԴՀ Հաննովեր քաղաքում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի բանաձևի ընդունումից կիրարկում Ստորին Սաքսոնիա երկրամասում» խորագրով միջոցառումը, որի համակազմակերպիչներն են Հաննովերի պատմության թանգարանը, Հաննովերի հիշողության մշակույթի կենտրոնը, Գերմանահայկական ընկերակցությունը, Հաննովերի Ադա և Թեոդոր Լեսսինգ ժողովրդական դպրոցը:

Բանաձևում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում:

Համակազմակերպիչները խնդրո առարկայի վերաբերյալ դիմել են Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի՝ Լանդթագի բոլոր խմբակցություններին՝ վերջիններիս պաշտոնական կարծիքն իմանալու նպատակով, թե ինչու մինչ օրս բանաձևը չի կիրարկվում այդ երկրամասում: Այսօրինակ հարցերի փաթեթը քննարկվելու է միջոցառման շրջանակներում: