Պայմանագրային զինծառայող դառնալու տարիքային շեմը բարձրացնող օրենքն ընդունվել է
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով փոխվում են պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը:
Նախագծով պայմանագրային ծառայության կարող են անցնել նախկինում մինչև 36 տարեկանի փոխարեն պահեստազորում հաշվառված մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները:
Հազվագյուտ մասնագիտությունների դեպքում տարիքային շեմը կբարձրացվի մինչև 45-ը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում