Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գագիկ Մակարյանի արձագանքին՝ իր կոչին․

«Ստանալով էջմիածնեցիների վստահության քվեն՝ ես նախ և առաջ առաջնորդվում եմ իմ համաքաղաքացիների շահերով և վստահ եմ, որ արտահայտել եմ Էջմիածնի բնակչության ճնշող մեծամասնության վերաբերմունքն ու վրդովմունքը Մանվել Գրիգորյանի հետ ասոցացվող սրճարանի գործունեության կապակցությամբ: Իսկ պարոն Մակարյանին սիրով հրավիրում եմ Էջմիածնի բիզնես միջավայրն ուսումնասիրելու և փաստելու, որ բիզնեսի և ներդրումների ապահովությունը մեր քաղաքում երբեք այսքան երաշխավորված չի եղել. ապացույցը՝ բազմաթիվ նոր բիզնեսները, որ բացվում են Էջմիածնում»: