Ոստիկանությունը հորդորել է դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի Լիդիանը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ
Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ Ամուլսարի պահապաններից ահազանգ են ստացել, որ հունիսի 4-ի առավոտյան, ոստիկանությունը հորդորել է դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի Լիդիանը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ։
ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մենք զորավիգ ենք Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որևէ աշխատանք Լիդիանը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում