Ոստիկանություն հունիսի 4-ին՝ ժամը 21:25-ին, հաղորդում է ներկայացվել, որ Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կայանված ավտոմեքենայից կատարվել է գողություն:

ՀՀ ոստիկանությունից՝ անդրադառնալով տեղեկությանը, որ երեկ երեկոյան՝ ժամը 20։30-ի սահմաններում, թալանել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան, հայտնել են․

«Վնասի չափը պարզվում է, նյութեր են նախապատրաստվում», - գրում է Tert.am-ը:

Հիշեցնենք, որ A1plus-ը գրել էր, որ երեկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է, նրա մեքենայից գողացել են մեկ նոթբուք համակարգիչ և 20 տարվա կոնյակ։