ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առանց դատավորի բարձր աշխատավարձի անկախ դատական համակարգ չի կարող լինել:

Նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատավոր դառնալու հավակնություն ունեցող անձանց թիվն ավելի քիչ է եղել, քան դատավոր դառնալու ցանկություն ունեցողներին:

«Մարդն ասում է՝ գնամ 400,000 դրամ աշխատավարձի համար մեկին ցմահ դատապարտեմ, մյուսին 15 տարի ազատազրկեմ, երրորդին գույքից զրկեմ և այլն, հանուն ինչի: Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման անկախ դատական համակարգ չենք ունենալու», - ասել է վարչապետ:

Փաշինյանը նշել է նաև, որ ունեն բյուջետային հնարավորություններ դատավորների աշխատավարձը բարձրացնելու, բայց եթե այդպիսի քայլ արվի՝ հանրության կողմից չի ընկալվի: