Հանրապետության տարածքում հունիսի 6-ին առանձին շրջաններում, 7-ից 10-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 6-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: