Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Գործարանի 14 աշխատակիցը օրական մինչև 300 հեռուստացույց են հավաքում: Առայժմ հեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետև կարտադրվեն նաև սմարթ տարբերակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կյառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։ Դեկտեմբերին բացված գործարանն առաջին արտադրանքը:Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից գործարարները $4.5 մլն-ի ներդրում են արել: Նախատեսվում է ևս $10 մլն-ի ներդրում: