ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները և ռեկտոր նշանակել Սոնա Հովհաննիսյանին։

Նա արդեն յոթ ամիս է՝ Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է:

Հովհաննիսյանը դիմել է կառավարությանն՝ ասելով, որ Կոնսերվատորիայի շենքը չի վերանորոգվել 1970թթ-ից ի վեր: Նա խնդրել է լուծել այդ հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հովհաննիսյանին նշանակվելու համար։