Քրեակատարողական հիմնարկում պահվող ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ նա կոմայի մեջ է։ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,- Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հայտնում է «Պանորամա»-ն։

Նա տեղի ունեցածը որակել է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։

«Սա խոշտանգնման տիպիկ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Անձի կյանքին վտանգ է սպառնում, սպասում են մարդը մահանա, հետո նոր մեղավորներ փնտրեն ու գնահատականներ տան։ Ցավոք, այդ մշակույթը Հայաստանում եղել է ու կա, ու դա վերաբերում է ոչ միայն իմ պաշտպանյալին, այլև Հաց բերողին, հետախույզ Սողոմոնին... Այստեղ անձի անունը կարևոր չէ, կարևորն այն ինստիտուտն է, որ ձևավորված է Հայաստանում։ Ըստ Սահմանադրության, անձը պետք է պաշտպանված լինի, բայց մենք ունենում ենք հակառակ պատկերը»,- ասել է նա։

Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ հիվանդանոցից ՔԿՀ էին տեղափոխել երկու օր առաջ։