Մարտի 1-ի գործով ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։

Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):