«Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերի մասին: Փոխանցում է sport.times-ը

31-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է 1,5 տարվա պայմանագիր: Այն հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով: Գործարքը կազմել է 18,5 միլիոն եվրո: Եվս 3 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարի տեսքով:

Ֆրանսիացին «Արսենալում» էր խաղում 2012 թվականից: «Զինագործների» կազմում նա մասնակցել է 180 խաղի, որոնցում 73 գոլ է խփել: