Լեռնագնացներն Էվերեստում 11 տոննա աղբ են գտել և զոհվածների մարմիններ: Շերփերի (Նեպալում, Էվերեստի շրջանում բնակվող տիբեթցիների ժառանգներ) 20 անդամանոց թիմը, որը մաքրում էր լանջը կուտակված աղբից, 4 դի է հայտնաբերել և 11 տոննա աղբ է հավաքել:

Ինչպես պատմել են լեռնագնացները՝ աղբն ու զոհված ճանապարհորդների մարմինները ձմռանը ձյան տակ են լինում, իսկ ամռանը, երբ ձնհալ է սկսվում, Էվերեստն աղբակույտի է վերածվում, գրում է Lenta.ru-ն Mirror-ի վրա հղումով:

Ըստ շերփերի, լանջերը ծածկված են արտաթորանքով, օգտագործված թթվածնային բալոններով, վնասված վրաններով, ճոպաններով, կոտրված աստիճաններով, պնակներով և պլաստիկ փաթեթավորմամբ: